Գլխավոր Ավելին

Ի՞նչ է թրեդմիլ թեստ հետազոտությունը․ Քրիստինե Նազինյան

Թրեդմիլ թեստ հետազոտությունը էլեկտրասրտագրությունն է, որն իրականացվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում սրտի իշեմիկ հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու նպատակով։

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի սրտաբան Քրիստինե Նազինյանը պատմում է, թե ինչպես է նախապատրաստվում պացիենտը թրեդմիլ թեստին։ Անհրաժեշտ քայլերն են՝

  1.  Բացառել որոշ դեղերի ընդունումը 
  2.  Հետազոտությունից երեք ժամ առաջ սնունդ չընդունել 
  3.  Խուսափել միզամուղների ընդունումից 
  4.  Կատարել մի շարք նախնական հետազոտություններ՝ Էխոսրտագրություն, Էլեկտրասրտագրություն, հոլթեր հետազոտություն՝ ըստ անհրաժեշտության։

 Ինչպե՞ս է իրականացվում թեստը

Պացիենտի կրծքավանդակին փակցվում են հատուկ էլեկտրոդներ, որոնք միացված են համակարգչին ։ Բժիշկը ռեալ ժամանակում հսկում է էլեկտրասրտագրությունը և ըստ անհրաժեշտության կարող է ընդհատել այն։

Ո՞ւմ է ցուցված և ո՞ւմ է հակացուցված այս թեստը, ե՞րբ է բժիշկն ընդհատում հետազոտությունը, ի՞նչ կարող է պարզվել դրա արդյունքում, այս ամենի մասին առավել մանրամասն՝ «Առավոտ լուսո»-ի ռեպորտաժում։

×
facebook sharing button facebook